Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Այս պահին ընդդիմադիր դաշտում հեղինակազրկման ազատ անկում է»

«Այս պահին ընդդիմադիր դաշտում հեղինակազրկման ազատ անկում է»
23.10.2015 | 00:13

ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ
(ՀՀԿ խմբակցության քարտուղար)

-Օրերս ձևավորված «Նոր Հայաստան» ընդդիմադիր ճակատի ներկայացուցիչները հայտարարեցին, թե դեկտեմբերի 1-ից սկսում են ոչ դասական քաղաքական միջոցներով «ռեժիմը» հեռացնելու գործընթացը: Կհաջողի՞ ընդդիմությունն այս անգամ:
-Չեն կարողանալու, որովհետև անհիմն, հակաիրավական, հակաօրինական պահանջներ են իրենց առջև դրել: Կարծում եմ, հետևորդներ էլ չեն ունենա, միասնականություն ևս չեն ապահովի:
-Ինչո՞ւ եք այդքան վստահ: Ո՞րն է այդ վստահության հիմքը:
-Ճանաչում եմ ընդդիմադիր քաղաքական այդ ուժերի ներկայացուցիչներին և վստահ եմ, որ հաջողության չեն հասնի:
-Փաստորեն, ընդդիմադիր բևեռում իշխանությանը հակակշիռ ուժ չեք տեսնում: Սա հենց իշխանության համար մտահոգիչ փաստ չէ՞:
-Իսկապես, ուժեղ իշխանությանն ուժեղ ընդդիմություն է անհրաժեշտ: Ընդդիմությունն այս առումով լուրջ անելիք ունի։
-Ձեր դիտարկմամբ, ինչո՞ւ չի ստացվում ընդդիմության համախմբումը մեկ ճակատով: Ի դեպ, այս հարցում մեղադրվում են հենց իշխանությունները` ընդդիմադիր դաշտը բաժան-բաժան անելու համար։
-Անհիմն հայտարարություններ են անում, անհիմն պատճառաբանություններ բերում, պայմաններ թելադրում: Այս գործընթացը, բացասական առումով, իրենց վարկանիշի վրա է ազդում: Հանրության շրջանում նրանք լուրջ դերակատարում և տեսակարար կշիռ չունեն: Այս պահին ընդդիմադիր դաշտում հեղինակազրկման ազատ անկում է:

Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 900

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ